Ինդոնեզիայում թույլատրել են առանց նախազգուշացման գնդակահարել անտառների հրձիգներին

Armenpress 12:22, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Անտարա գործակալությունը՝ վկայակոչելով անտառային հրդեհներից պաշտպանության ստորաբաժանման ներկայացուցիչ Սոննի Ապրիանտոյին: Ապրիանտոյի խոսքով՝ այս որոշումն ընդունվել Է այն պատճառով, որ նահանգի տարածքում անտառային հրդեհների առաջացման դեպքում կրակը շատ արագ Է տարածվում: «Ռիաուի նահանգում հրդեհների շուրջ 99 տոկոոսը կապված Է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ»,- նշել Է նա:Ինչպես հայտնել Է գործակալությունը, ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդորոն հայտարարել Է, որ իշխանությունները պետք Է հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի Ասիական խաղերը, որոնք օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը տեղի կունենան Ջակարտայում եւ Պալեմբանգում (Հարավային Սումատրայի նահանգի կենտրոն), չձախողվեն հրդեհների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am