Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան  Թուրքիայի կայունության կողմնակից է

Armenpress 21:09, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը   հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի գլխավոր թեման է եղել Թուրքիայի  ֆինանսա-տնտեսական   դրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից:

« Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:  Զրույցը վերաբերել է Թուրքիայի տնտեսական և ֆինանսական դրությանը: Մակրոնը հիշեցրել է Եվրամիության տնտեսական և շուկայական ամուր կապերը Թուրքիայի հետ և ընդգծել, որ կողմնակից է Թուրքիայի կայունությանը և բարգավաճմանը՝ հավաստիացնելով, որ Ֆրանսիան կաջակցի այդ ուղղությամբ»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am