Մեքենաներին բախումից «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է

Armenpress 20:19, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 16-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են «ԶԻԼ-130» և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդը՝ Ա. Դ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Դ.-ը (1954թ.), ուղևորներ Վ. Մ.-ը (1981թ.) և Գ. Ս.-ը (1971թ.) հոսպիտալացվել են: Գ. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է կայուն:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am