Վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին 93 տարեկան հասակում վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հեռուստաալիքը:Վաջփային, որը Հնդկաստանի՝ թվով 11-րդ վարչապետն Էր, ընթացիկ տարվա հունիսի 11-ին հիվանդանոց Էր տեղափոխվել երիկամների եւ բրոնխների հիվանդություններով: Մինչ օրս նա գտնվում Էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում (AIIMS), որը երկրի առաջատար բժշկական կենտրոններից մեկն Է:Աթալ Բիհարի Վաջփային Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1996 թվականին եւ 1998-2004 թՎականներին: Նա Հնդկաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ