Էդինբուրգում հնաորակ Macallan վիսկիի շիշն աճուրդի Է դրվել 1,1 միլիոն դոլարով. Daily Express

Armenpress 16:52, 16 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60 տարվա հնեցման Macallan շոտլանդական վիսկիի շիշը դրվել Է Bonhams-ի աճուրդի: Խմիչքը, որն, ինչպես ակնկալում են աճուրդավարները, կառաջացնի օտարերկրացի հավաքորդների մեծ հետաքրքրությունը, գնահատվել Է 700 – 900 հազար ֆունտ ստեռլինգ (889 հազար - ավելի քան 1,1 միլիոն դոլար): Օգոստոսի 16-ին այս մասին հայտնել Է Daily Express թերթը: Շշի վրա հատուկ պիտակ Է, որն ստեղծել Է փոպ-արտի իտալացի նկարիչ Վալերիո Ադամին: Ընդամենը 1986 թվականին պատրաստվել Է այդ միածիկավոր վիսկիի 12 շիշ, եւ այս պահին հայտնի չԷ, թե դրանցից քանսին Է պահպանվել: Ներկայիս հազվագյուտ խմիչքը ձեռք Է բերվել վաճառորդի կողմից 1994 թվականին անմիջականորեն Macallan-ի վիսկիանոցից: Այդ գործարքի գումարը չեն հայտնել: Bonhams-ի ներկայացուցիչ Մարտին Գրինի խոսքով՝ 1926 թվականի բերքի 60 տարվա վիսկին «խիստ հազվագյուտ եւ ամենաբարձր որակի խմիչք Է, եւ հավաքորդները պատրաստ են տարիներով սպասել շուկայում դրա հայտնվելուն»: Մայիսին Հոնկոնգում կայացած աճուրդում այդ նույն վիսկիի մեկ շիշը վաճառվել Է ռեկորդային գնով՝ 814 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 1 միլիոն դոլարով), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am