Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

Armenpress 10:38, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:

«Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ, վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին՝ չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»,-  գրել է Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am