Մոսկվան պատրաստ Է չեղարկել այցագրերը թուրք պաշտոնյաների եւ ձեռնարկիչների համար. Չավուշօղլու

Armenpress 09:56, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես Է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների 10-րդ խորհրդակցությունում, որը տեղի Է ունենում Անկարայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի հետ սկզբունքային համաձայնության ենք հասել ձեռնարկիչների եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար այցագրերի չեղարկման շուրջը»,- նրա խոսքից մեջբերում Է անում TRT հեռուստաալիքը: Չավուշօղլուն նշել Է, որ՝ ռուս-թուրքական աշխատանքային խումբը սույն հարցը կքննարկի Կուրբան-Բայրամ տոնից հետո, որն այս տարի երկրում նշվում Է օգոստոսի 21-ից մինչեւ 24-ը: Պաշտոնական անձնագրերը ներառում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ դիվանագետների անձնագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am