ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերը կկազմեն տարեկան ավելի քան 500 մլն դոլար

Armenpress 17:22, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեկջանը:

«ԱՄՆ-ը Թուրքիայի կարեւոր, բայց ոչ միակ առեւտրական գործընկերն Է: Անկարան միշտ Էլ մուտք ունի տարբեր այլընտրական շուկաներ: Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- նախարարի խոսքը մեբերել Է Anadolu գործակալությունը: Պեկջանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am