Կասպից ծովի շուրջ պայմանավորվածությունները կանխեցին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը, Ռոուհանի

Armenpress 17:02, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 15-ին հայտարարել Է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված կոնվենցիան խափանեց իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը միտված Էր այն բանին, որ Կասպից ծովի ափին հայտնվեն իրենց զինվորները, այստեղ գան ամերիկյան նավերը, ուղղաթիռներն ու ռազմաբազաները,- Ռոուհանիի խոսքը մեջբերել Է «Ֆարս» գործակալությունը:- Սակայն կոնվենցիան արգելեց ռազմաբազաների ստեղծումը եւ օտարերկրյա նավերի ներկայությունը Կասպից ծովում: Պայմանավորվածությունների համաձայն, այդ ծովի ջրատարածքում գտնվող յուրաքանչյուր նավ պետք Է լինի մերձկասպյան հինգ պետություններից մեկի դրոշի ներքո»:

Ռոուհանին ընդգծել Է, որ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից կոնվենցիան մեծ նշանակություն ունի: «Վերջին գագաթնաժողովի ընթացքում լուծվեցին մի շարք կարեւոր հարցեր, որոնք հարուցում Էին Իրանի եւ մյուս երկրների մտահոգությունը: Դրանցից ամենակարեւորը Կասպից ծովի անվտանգության հարցն Էր»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am