Մահացել Է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն

Armenpress 13:41, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72 տարեկան հասակում մահացել Է Բելառուսի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կիրիչենկոն: Այդ մասին Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունը հայտնել Է Facebook-ի իր պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկեղծ Էր, բարի, նա միշտ հիացնում Էր իր ուշադրությամբ եւ նվիրվածությամբ: Յոթանասուներկու տարի: Դրա հետեւում երախտապարտ աշակերտներն են ու հանդիսականները»,-ասված Է հաղորդագրության մեջ: Մահվան պատճառը չի նշվում: «Sputnik Բելառուս»-ի տվյալներով՝ վերջին տարիներին արտիստը ծանր հիվանդ Էր, բայց շարունակում Էր աշխատել թատրոնում եւ դասավանդել:

Նիկոլայ Կիրիչենկոն Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսել Է աշխատել 1971 թվականին, իսկ 2005-2009 թվականներին գլխավորել Է այն: Նա Արվեստների ակադեմիայի դոցենտ Էր, դասավանդում Էր թատերական ֆակուլտետում: Արտիստն հայտնի Էր այնպիսի ֆիլմերում ու սերիալներում խաղացած իր դերերով, ինչպիսիք են՝ «44-ի օգոստոսին», «Անաստասիա Սլուցկայա», «Կամենսկայա», «Ժուրով-2», «Դոկտոր Մահը» եւ «Հաուլայթերի որսը» կինոնկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am