Հազարավոր գնուներ են նետվել կոկորդիլոսներով վխտացող գետը

Armenpress 13:22, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Ինգո Գեռլաչը Քենիայում նկարել Է գնու այծքաղների վիթխարի հոտի անցումը Մարա գետով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն գնուներ են Տանզանիայի Սերենգեթի տափաստաններից անցնում Քենիայի Մասաի Մարա արգելոցի արոտավայրեր: Երկու ամսում դրանք հաթահարում են գրեթե երեք հազար կիլոմետր: 64-ամյա լուսանկարիչը պատկերել Է հոտը, երբ այն հասել Էր կոկորդիլոսներով վխտացող գետի ափերին: Նրա աչքի առաջ հազարավոր կենդանիներ են նետվել ջուրը: Անցմանը գնուների Է միացել զեբրերի ոչ մեծ խումբը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am