Կաթոլիկ քահանաները հազարավոր երեխաների են բռնաբարել ԱՄՆ-ում. զեկույց

Armenpress 12:59, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել Է BBC-ն, ասված Է երդվյալների մեծ ժյուրիի զեկույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Դա ամենախոշոր հետաքննություններից մեկն Է, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում: Դրա միջոցով հաջողվել Է բացահայտել մանկապիղծների ավելի քան հազար զոհերի: Փաստաթղթում նշված Է, որ նշված թիվը կարող Է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան քննիչներին հաջողվել Է պարզել: Հետաքննությունը շարունակվել Է մեկուկես տարի, այն վերաբերում Է նահանգի վեց ամենախոշոր թեմերին: Մեծ ժյուրին ստուգել Է այսպես կոչված գաղտնի արխիվները՝ 2 միլիոն ներքին զեկուցագրեր եւ հաշվետվություններ վանականների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք եկեղեցական հոգեւոր պետերը թաքցրել են լայն հասարակայնությունից:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am