Նոր Զելանդիայում ուսուցիչների գործադուլի պատճառով չեղարկվել են 400 հազար դպրոցականների պարապմունքները

Armenpress 12:38, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում ուսուցիչների համազգային գործադուլն օգոստոսի 15-ին հանգեցրել Է 400 հազար դպրոցականների պարապմունքների չեղարկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Television New Zealand հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ գործադուլին մասնակցել են 29 հազար ուսուցիչներ, նրանք բոլորը «Նոր Զելանդիայի կրթության ինստիտուտ» արհմիության անդամներ են: Բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի բոլոր խոշոր քաղաքներում եւ տարածաշրջանային կենտրոններում: Բողոքի մասնակիցները պահանջում են 16 տոկոսով աշխատավարձի բարձրացում՝ գալիք երկու տարվա ընթացքում եւ դասարաններում աշակերտների թվաքանակի նվազեցում:Ինչպես հեռուստաալիքին հայտնել Է գործադուլին մասնակցող ուսուցիչներից մեկը՝ Պատ Սվենսոնը, ներկայում ինքը վաստակում Է տարեկան մոտավորապես 70 հազար նորզելանդական դոլար (մոտավորապես 46 հազար դոլար): Սվենսոնի կարծիքով, իր աշխատանքային փորձով հարեւան Ավստրալիայում ինքը կստանար 20 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ: Պալմերստոն-Նորտ քաղաքի դպրոցի տնօրեն Հարի Պանլերը նշել Է, որ կրթական համակարգը «վերջին տասը տարվա ընթացքում անբավարար ֆինանսավորման հետ կապված խնդիր ունի»: Նրա խոսքով՝ իր ղեկավարած դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորում Է 28-ից մինչեւ 32 աշակերտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am