Պատերազմի սարսափներն այլեւս երբեք չպետք Է կրկնվեն. Աբե

Armenpress 11:24, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի ներկայիս աշխարհակարգը ձեռք Է բերվել շնորհիվ այն մարդկանց, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհ դարձան, եւ դրա սարսափներն այլեւս երբեք չպետք Է կրկնվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ Տոկիոյում ելույթ ունենալով հիշատակի արարողությանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում երկրի կապիտուլյացիայի 73-րդ տարելիցին: «Մենք երբեք չեն մոռանա, որ ներկայիս աշխարհը եւ բարգավաճումը ձեռք են բերվել նրանց շնորհիվ, ովքեր պատերազմի զոհ դարձան: Պատերազմի սարսափներն այլեւս երբեք չպետք Է կրկնվեն: Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել մսոլորակի խաղաղությանն ու բարգավաճմանը»,-նշել Է նա «Նիպոն Բուդոկան» սրահում արտասանած իր ճառում: Դրանից հետո հայտարարվել Է լռության րոպե, այնուհետեւ ազգին ուղերձ Է հղել Ճապոնիայի Ակիհիտո կայսրը: Նա հույս Է հայտնել, որ «այլեւս երբեք ավերիչ պատերազմներ չեն լինի», եւ նշել Է, որ «խորհրդածում Է այն տեւական խաղաղության մասին, որը հաստատվել Է պատերազմից հետո»: Սա Ակիհիտոյի վերջին ուղերձն Է Ճապոնիայի կապիտուլյացիայի տարելիցի կապակցությամբ, քանի որ 2019 թվականի ապրիլի վերջին նա գահը հանձնելու Է իր ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am