Ֆլորիդայում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության» պատճառով

Armenpress 11:07, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ ջրիմուռների զանգվածային տարածումից ջրի թունավոր ծաղկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը:Հեռուստաալիքի տվյալներով՝ բնական երեւույթը տարածվել Է նահանգի ամբողջ արեւմտյան ափին՝ լողափերին թողնելով սատկած ձկան կույտեր:

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի զգալի միջոցներ ու ռեսուրսներ տրամադրվեն «կարմիր մակընթացությանը» ենթարկված հանրակցություններին, մենք այս կերպ կկարողանանք հաղթահարել դրա սոսկալի հետեւանքները»,- ասել Է նահանգապետ Ռիք Սքոթը:

«Կարմիր մակընթացությունները» հաճախակի երեւույթ են Ֆլորիդայի ափին: Ծաղկող ջրիմուռներն արտադրում են թույներ, ինչը հանգեցնում Է ծովային կենդանական աշխարհի շատ տեսակների ոչնչացման: Միեւնույն ժամանակ մարդկանց մեծ մասի համար ջրիմուռներն անվնաս են, բացառությամբ մաշկի հնարավոր գրգռման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am