Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները տեղափխվել են հիվանդանոց

Armenpress 21:24, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 14-ին, ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի եզրապատնեշին:

Վարորդը (Ա. Ղ., ծնված 1985 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական կլինիկա:

Փրկարարներն ուղևորին (Ս. Չ., ծնված 1984 թ.) պատգարակով մոտեցրել են թիվ 1 համալսարանական կլինիկա, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am