ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ԱԹՍ-ները Հայաստանի զորավարժարաններում հետախուզական թռիչքներ են իրականացրել

Armenpress 17:08, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերը երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում պայմանական հակառակորդի կրակակետերի և ռազմական օբյեկտների  լուսա և տեսանկարահանման մոնիտորինգի առաջադրանքներ են իրականացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«ԱԹՍ հաշվարկները կատարելագործել են տեղանքի օդային հետախուզման, պայմանական հակառակորդի կենդանի ուժի, օբյեկտների և ռազմական տեխնիկայի հայտնաբերման հմտությունները, որից հետո իրական ժամանակում դրանց կոորդինատները փոխանցել են ռազմաբազայի հրամանատարական կայան:

Անդրկովկասում զորամիավորման ԱԹՍ հաշվարկների հետ պարապմունքների յուրահատկությունն է ծովի մակարդակից ավելի քան 1500 մ բարձրության վրա և քամու մինչև 10 մ/վ պոռթկումների ուժգնության պայմաններում անօդաչու ավիացիոն տեխնիկայի կիրառումը:

Հայաստանում երկկողմ վաշտային մարտավարական զորավարժություններում ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 500 զինծառայող, այդ թվում` ԱԹՍ ավելի քանի 50 մասնագետ, ինչպես նաև շուրջ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am