ԿԴՀ-ում Էբոլայով հիվանդացածների թիվը հասել Է 115-ի

Armenpress 12:51, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 115-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Facebook-ում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է ԿԴՀ-ի արեւելքում օգոստոսի 1-ին Էբոլա տենդով հիվանդանալու նոր բռնկման մասին, որը դարձել Է թվով տասներորդը: ԱՀԿ-ն հայտնել Է, որ օգոստոսի 7-ի դրությամբ վիրուսով հիվանդանցածների թիվը կազմել Է 90:

Ինչպես նշվում Է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության փաստաթղթում, ընդամենն այս պահին գրանցված Է Էբոլայով վարակման 57 դեպք, որոնցից 30-ը հաստատված Է կլինիկապես, 27-ը հնարավոր Է, ինչպես նաեւ վիրուսի առկայության հետ կապված կասկածանքի 58 դեպք: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ որոշ տեսակի կենդանիների: Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակը հիմնականում երեք երկրներում Է՝ Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում, հաղորդլ Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am