Նիկի Մինաժը թողարկել Է Ganja Burn թրեքի հոլովակը

Armenpress 12:19, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Նիկի Մինաժը թողարկել Է Ganja Burn թրեքի հոլովակը իր Queen նոր ալբոմից: Այն հրապարակված Է կատարողի You-Tube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսանյութի գործողությունը ծավալվում Է անապատում:

Մինաժը, որի մարմինը հագուստի փոխարեն պատված Է սթրազներով, թավալվում Է ավազների մեջ, տղամարդկանց շրջանում պարում ազդրաշորով ու երգում: Queen սկավառակը թողարկվել Է օգոստոսի 10-ին: Թրեքներից մեկի ձայնագրմանը մասնակցել Է ռեփեր Էմինեմը: Majesty-ի համար իր քառատողում Էմինեմը գերազանցել Է իր սեփական ռեկորդն ընթերցման արագությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am