ԱՄՆ-ի ճնշումը չի փոխի Թեհրանի քաղաքականությունը տարածաշրջանում. Զարիֆ

Armenpress 17:12, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Իրանը երբեք չի փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել Է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»: Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում Է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,-պարզաբանել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am