Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել Է Թուրքիային «թիկունքից» հարվածելու մտադրության մեջ

Armenpress 16:53, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 13-ին հայտարարել Է, թե Վաշինգտոնը մտադիր Է Անկարային հարված հասցնել «թիկունքից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մի կողմից՝ դուք մեզ հետ միասին մտնում եք ՆԱՏՕ-ի մեջ, մյուս կողմից՝ դուք փորձում եք թիկունքից հարված հասցնել ձեր ռազմավարական գործընկերոջը: Միթե դա թույլատրելի Է»,- հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am