Մերկելը օգոստոսի 18-ին հանդիպում կունենան Պուտինի հետ

Armenpress 14:08, 13 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Արծարծվելու Է երկկողմ օրակարգը, հաստատ կշոշափվի սիրիական հակամարտության թեման, որն արդեն վաղուց Է մեզ մտահոգում, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի իրադրությունը եւ Էներգետիկայի հարցերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am