Իսպանիայում ավելի քան 300 մարդ Է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու պատճառով

Armenpress 13:19, 13 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ Է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին: Նրա տեղեկատվության համաձայն, ինը մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ սպորտի եւ մշակույթի փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ տեղի ունեցածի հետեւանքով զոհեր չկան: Իրավապահ մարմինները սկսել են պատահարի հետաքննությունը: Չի բացառվում, որ հարթակը փլվել Է հանդիսականների չափազանց մեծ քաշի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am