Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունն անհրաժեշտ Է համարել պահպանել միջուկային գործարքը

Armenpress 13:08, 13 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԳ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել Է, որ միջուկային գործարքի պահպանումը համապատասխանում Է Իրանի շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է ISNA գործակալությունը:«Մենք չենք կարող ժխտել պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր երկրի վրա, սակայն եթե Իրանը մնա միջուկային գործարքում, պատժամիջոցների ներգործությունն այնպիսին չի լինի, ինչպիսին եղել Է նախքան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)»,-ասել Է Քամալվանդին: Նա նշել Է, որ 2016 թվականին միջուկային գործարքի ուժի մեջ մտնելուց առաջ «բազմաթիվ երկրներ չԷին կարողանում Իրանի հետ աշխատել Եվրոպայի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների պատճառով»: «Իսկ այժմ, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված սահմանափակիչ միջոցներին, նրանք կարող են դա անել»,-հավելել Է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը:Քամալվանդին առաջարկել Է՝ «համբերել եւ շարունակել պայքարը ներքին եւ արտաքին դժվարությունների դեմ, որպեսզի Վաշինգտոնում հասկանան, որ պատժամիջոցները արդյունք չեն տա»: Միջուկային գործարքի պահպանումն ավելի լավ Է, քան այն չեղարկելը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am