Գյումրին կունենա նոր պուրակ

Armenpress 12:48, 13 Օգոստոս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ռուսթավելի փողոցում, դեռ անցած տարի ձեռք բերված տարածքում, «Տաշիր Գրուպի» կողմից կհիմնվի պուրակ՝ փոքր շատրվանով: Տարածքը ձեռք է բերվել մասնավորից՝ 2 տարբեր անձանցից: Ի սկզբանե այդտեղ գործարարը նախատեսել էր կառուցել հասարակական օբյեկտ՝ ռեստորանային համալիր՝ հյուրանոցային մասով:

«Հետագայում, որոշ հանգամանքների բերումով, այդ ծրագիրը փոխվեց, և հիմա կա առաջարկություն. տարածքը բարեկարգվելու, վերածվելու է կանաչ գոտու»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ փաստելով պուրակի տարածքը տրամադրվելու է համայնքին՝ անհատույց օգտագործման: «Միևնույն ժամանակ, ամրակայվելու է տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը: Ընթացքի մեջ են կառույցի վերականգնման նախագծային աշխատանքները: Առայժմ խոսքը միայն կառույցի պահպանման մասին է, դեռևս ֆունկցիան որոշված չէ: Նախատեսված է կառույցի ամրակայման աշխատանքները սկսել 10-15 օրից»,-հավելեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am