ՃՈ-ն ուժեղացված ծառայության ընթացքում արձանգրել է 628 խախտում

Armenpress 12:32, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտը և հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակը օգոստոսի 6-ից ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացրել մի քանի քաղաքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արտաշատ, Մասիս,  Էջմիածին, Արմավիր, Աշտարակ, Գյումրի , Իջևան, Սևան, Աբովյան և Երևան քաղաքներում:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 628 արձանագրություն: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 մեքենա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am