Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Armenpress 20:11, 12 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Ակտոբե»-ն տանը 3:1 հաշվով գերազանցեց «Կայսար»-ին:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

Այս տուրից հետո «Ակտոբե»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am