«Լոռի»-ն խուսափեց «Շիրակ»-ի դեմ խաղում պարտությունից

Armenpress 19:55, 12 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալեց «Լոռի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թիմերից առաջին խաղի 43-րդ րոպեին հաջողվեց հանդիպման հաշիվ բացել «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին: Գոլն իր ակտիվում գրանցեց Պաբլո Կրուզը: Հանդիպման վերջնամասում՝ 85-րդ րոպեին, «Լոռի»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Էտոպը: «Շիրակ»-«Լոռի»՝ 1:1:

Հայաստանի առաջնության 3-րդ տուրը կկայանա օգոստոսի 18-19-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am