Հովհաննիսյանը և Պետրոսյանը կիսեցին 1-2 տեղերը Ռիգայի մրցաշարում

Armenpress 18:35, 12 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որտեղ 1-2 տեղերը կիսեցին Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեց միավորը մրցակցի հետ:

9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը կիսեցին 1-2 տեղերը: Սամվել Տեր-Սահակյանը 23-րդն էր 6 միավորով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am