Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. 12-ամյա երեխան ողջ է մնացել

Armenpress 13:58, 12 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկ երեխա ողջ է մնացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Assoсiated Press գործակալությունը:

Նշվում է, որ 12-ամյա երեխային հոսպիտալացրել են: Մնացած 6 ուղևորներին և անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:

Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից  կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջև: Օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am