Փրկարարները գտել են Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում մոլորված 21- ամյա քաղաքացուն

Armenpress 12:25, 12 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին, ժամը 07:05-ին Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում քաղաքացու որորնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.):

Օգոստոսի 11-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:

Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am