Սարգսյանը, Պետրոսյանը և Հակոբյանը Աբու Դաբիի մրցաշարի առաջատարից հետ են մեկ միավորով

Armenpress 22:08, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը կիսեցին միավորը: Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տոնեց, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտվեց:

Այս տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը մեկ միավորով են հետ առաջատար Դանիլ Դուբովից, ով ունի 4 միավոր:

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am