Օգոստոսի 12-ի միջոցառումների անոնս

Armenpress 17:11, 11 Օգոստոս, 2018

ԱՆՈՆՍ

12 օգոստոս, 2018                 

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

08:00-ին

Հանրապետության հրապարակում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է երիտասարդության միջազգային օրվան նվիրված Ծանոթության միասնական նախաճաշին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ովքեր իրենց խոսքում կկարևորեն երիտասարդության դերը և ներգրավվածությունը երկրի զարգացման գործում: Միջոցառումից հետո մեկնում Իջևան, որտեղ կշարունակվեն Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները:

Իջևանի քանդակների այգում  Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումների շարքի բացմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը։

 

17:00-22:00

Արմավիրի մարզ

 15։00 «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթ-ներկայացում `Արմավիր քաղաքի մշակույթի տուն (Կարմիր ակումբ)

17։00- 19։00  «#Դուխով Արվեստ» լուսանկարների ցուցահանդես, Ֆիլմի բացօթյա ցուցադրություն, գեղանկարների ցուցադրություն, բացօթյա ֆոլկ ֆոտոստուդիա, տաղավարներ ստեղծագործական խմբերի համար, Նկարիչների ցուցադրական աշխատանք: Վայրը ՝ Արմավիրի քաղաքային զբոսայգի

17.30 ֆուտբոլային ընկերական հանդիպում Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «Արաքս» ֆուտբոլային ակումբի եւ Գայ համայնքի ֆուտբոլային թիմերի միջեւ: Վայրը՝ Գայ համայնք

 «Արմավիր Art» մշակութային փառատոն 20։00-22։00 Համերգային ծրագիր, նաև բացօթյա պարուսուցում։ Վայրը՝ Արմավիր քաղաքի հրապարակ

21:00  Մշակութային միջոցառում:Վայրը՝ Գեղակերտ համայնքի մշակույթի տան բակ։

 

10:00-ին

«Այբ» դպոցում (հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի, 11/11)։

Տեղի կունենա Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի կողմից կազմակերպված Երևան Մարզային Ընտրական Գիտաժողովի (ԵՄԸԳ) բացման հանդիսավոր արարողությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am