Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում է

Armenpress 19:16, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գլազգոյում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 18-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլը: Սա Հակոբ Սերոբյանի սաների՝ Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Առանձին վարժություններում Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը (օղակներ) դուրս  է եկել եզրափակիչ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am