1000-ուժանոց «Տոյոտա»-ի արժեքը կհասնի 1 մլն դոլարի

Armenpress 17:27, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1000 ձիաուժ մարզական «Տոյոտա»-ն, որը Gazoo Racing ստորաբաժանումը պատրաստում Է սերիական արտադրության, կարժենա ինչպես «իսկական հիպերքառերը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Motoring հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է Ավստրալիայում մակնիշի ներկայացուցիչ Օռլանդո Ռոդրիգեզը:

Նրա խոսքով՝ ավտոմեքենան ինքը իրենց ներկայացնելու Է լիարժեք հիպերքառ, ուստի եւ դրա գինը կլինի համապատասխան: Ընդ որում՝ մակնիշի ներկայացուցիչը չի բացառել, որ ավտոմեքենայի արժեքը կարող Է գերազանցել 1 մլն դոլարը:

Միեւնույն ժամանակ, «Տոյոտա»-ի ներկայացուցիչները չգիտեն, թե հատկապես որտեղ Է պլանավորվում վաճառել հիպերքառը: Նաեւ դրա վերաբերյալ հանգամանալի որեւԷ տեղեկատվություն չկա:Ավելի վաղ Gazoo Racing-ը միայն հաստատել Է նմանօրինակ ավտոմեքանայի սերիական արտադրության գործարկման պլանները: Առայժմ ցուցադրվել Է միայն GR Super Sport Concept մոդելի կոնցեպտուալ տարբերակը:Սպասվում Է, որ ավտոմեքենան կստանա ամբողջովին կարբոնային կոնստրուկցիա եւ հիբրիդային ուժային կայանք՝ 2.4 բիտուրբո «վեցյակով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am