ՀՀ նախագահը Սնանկության դատարանի դատավորներ է նշանակել

Armenpress 16:00, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Սնանկության դատարանի դատավորներ է նշանակել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագաի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.  1. Սնանկության դատարանի դատավորներ նշանակել՝ 1) Արա ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ, 2) Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ, 3) Արմեն ՉԻՉՈՅԱՆԻՆ, 4) Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, 5) Արսեն ԲԱԲԱՅԱՆԻՆ, 6) Արտաշես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, 7) Բագրատ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, 8) Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ,  9) Գևորգ ՆԱՐԻՆՅԱՆԻՆ,  10) Լիլիթ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ, 11) Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, 12) Տիգրան ՓՈԼԱԴՅԱՆԻՆ:»,- ասված է նախագահի հրամանագրում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am