Գրեթե 70 զբոսաշրջիկներ են արգելափակված մնացել Հնդկաստանի առողջավայրում. NDTV

Armenpress 15:47, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 69 զբոսաշրջիկներ, այդ թվում` 20 օտարեկրացիներ են սողանքների հետեւանքով փակված մնացել Հնդկաստանի հարավի Կերալայի նահանգի Ինդուքիի օկրուգի Մունար առողջավայրում: Օգոստոսի 10-ին այս մասին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սողանքներն իջել են տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են օգոստոսի 8-ին եւ մինչ այժմ շարունակվում են: Դրա հետեւանքով առողջավայր տանող ճանապարհներն արգելափակվել են: Սպասվում Է, որ առաջիկա ժամերին բանակը կսկսի աղետի գոտուց զբոսաշրջիկների տարահանման փրկարարական գործողությունը: Վերջին տվյալներով՝ տարերքը 26 մարդու կյանք Է խլել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am