Վրաստանում ձյուն Է տեղացել

Armenpress 13:19, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուն Է տեղացել Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանում, համապատասխան տեսանյութը օգտատերերը օգոստոսի 10-ին զետեղել են Facebook սոցիալական ցանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղացած ձյանը նախորդել են սաստիկ կարկուտն ու անձրեւը: Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու գտվող Կազբեգի գյուղի բնակիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ տեղ-տեղ ձյուն Է գալիս նաեւ այնտեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am