Երկու առնետներ առանց կանոնների մարտ են սարքել խանութի օժանդակ սենյակում եւ հայտնվել տեսանյութում

Armenpress 12:21, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնետների այդքան կատաղի գոտեմարտ ամեն օր չես տեսնի: Նման բան դուք իրոք չե՛ք տեսել: Այդ զվարճալի կադրերը նկարահանվել են Հնդկաստանում: Տեսահոլովակի հեղինակին ներենք, որ նրա խանութի օժանդակ սենյակում առնետներ են վխտում, չԷ որ այդ տեսագրությունն արժանի Է դրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է մթերքի պահարանի վրայից մի առնետը վայր նետում մյուսին եւ փորձում պահել դրան: Իսկ վերջինս չի հանձնվում, կարողանում Է դուրս պրծնել եւ արդեն կռվի բռնվել հավասարը հավասարի հետ: Թե ինչով Է ավարտվել առնետամարտը, ցավոք, հայտնի չԷ. հեղինակը որոշել Է նկարահանումը շուտ ավարտել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am