ՄԱԿ-ում Սիրիայի հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են գրեթե 400 մլրդ դոլար

Armenpress 09:57, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են 388 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՄԱԿ-ի Արեւմտյան Ասիայի համար տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (ԱԱՏՍՀ) կայքում:

Գնահատականը հաշվի չի առնում մարդկանց մահերից եւ հարկադիր տեխափոխումների պատճառով որակյալ աշխատողների կորստից պատճառված վնասը:

Լիբանանյան Բեյրութում օգոստոսի 7-ին եւ 8-ին կայացել Է Սիրիայից եւ այլ երկրներից 50 փորձագետների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԱՏՍՀ-ի շրջանակներում: Հանդիպման մասնակիցները քնարկել են Սիրիայի վերկականգնման միջոցառումներն այն բանից հետո, երբ երկրում ձեռք կբերվի քաղաքական կարգավորում:

Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են «Սիրիա, պատերազմի յոթ տարին» վերտառությամբ զեկույցը, որում գնահատվում Է հակամարտության սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Այդ զեկույցը հրապարակվելու Է սեպտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am