ԱՄՆ-ն ի զորու չէ կանգնեցնել իրանական նավթի արտահանումը. Զարիֆ

Armenpress 15:05, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը չի կարող հասնել իրանական նավթի արտահանման լիակատար դադարեցման: Այս դիրքորոշումը հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկացիները հայտարարել են, որ ցանկանում են իրանական նավթի արտահանումը նվազեցնել մինչեւ զրո,-Զարիֆի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:-Նրանք ի զորու չեն դա անել: Երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցություններ Է վարում, պատասխանել են, որ շարունակելու են ներմուծել իրանական ածխաջրածինները»:

Նախարարն ընդգծել Է, որ իրանական նավթի արտահանման զգալի սահմանափակման դեմ, բացի Իրանից, հանդես են գալիս բազմաթիվ այլ երկրներ:

«Մենք վստահ ենք, որ մեր հարեւանները, նավթի մյուս արտահանողները, ինչպես նաեւ այն երկրները, որոնք շահագրգռված են իրենց Էներգետիկական անվտանգությամբ, թույլ չեն տա դադարեցնել Իրանի նավթի արտահանումը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am