ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում թռչնի գրիպի բռնկում է գրանցվել

Armenpress 21:33, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզոր»-ը Նիժնի Նովգորոդի մարզում արձանագրել է թռչնի գրիպի բռնկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վիրուսը հայտնաբերվել է ախտաբանական նյութի զննության ընթացքում, որը վերցվել է Պավլովո քաղաքի գյուղացիական տնտեսություններից մեկում պահվող ընտանի թռչունից: 

Ներկա դրությամբ իրականացվում են թռչնի գրիպի դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am