Ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ. Վալերիյ Օսիպյան

Armenpress 17:23, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: Գյումրիում  լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Օսիպյանը:

Վալերիյ Օսիպյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունն ուղիղ միջամտություն ունի ընտրությունների արդյունքների վրա՝ընդգծելով, որ նկատի չունի այն, թե ոստիկանությունը զբաղվում է ընտրակեղծիքներով, սակայն ընտրությունների ընթացքում չծառայելով, ընտրական ցուցակները ճշգրտելու աշխատանքներ չիրականացնելով, տեղամասերում պատշաճ ծառայություն չիրականացնելով, ընտրակեղծիքը չկանխելով, ոստիկանությունը նպաստում է ընտրությունների արդյունքների վրա: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ կլինի Երևանի ավագանու, թե այլ ընտրություններ, ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- ասել է Օսիպյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am