Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ռիգայի միջազգային մրցաշարում

Armenpress 17:04, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը մեկնարկել են Ռիգայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում մեր երեք շախմատիստներն էլ հաղթանակներ տոնեցին: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրի պարտիաները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am