Երկարատեւ քունը վնասում է մարդու առողջությանը. գիտնականներ

Armenpress 16:33, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատեւ քունը բացասական ազդեցություն Է գործում մարդու առողջության վրա: Այս եզրակացությանն են հանգել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ մարդու օրգանիզմի վրա քնի ազդեցության վերաբերյալ իրենց կատարած հետազոտությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Telegraph թերթը:

Նախկինում համարվում Էր, որ մշտական քնատությունը մեծացնում Է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի վտանգը, նպաստում Է զարկերակային ճնշման բարձրացմանը եւ ավելորդ քաշին:

Սակայն վերջին հետազոտությունը, որը կատարել են բրիտանացի մասնագետները Սթաֆորդշիրի կոմսության Քիլի համալսարանից, հերքում Է այդ պնդումը:

Գիտափորձի արդյունքները, որին մասնակցել Է 3 միլիոն մարդ, ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական քնել են միջին հաշվով 10-ական ժամ, 30 տոկոսով ավելի հաճախ են մահացել վաղ տարիքում, քան նրանք, ովքեր քնել են միայն 7-ական ժամ: Բացի դրանից, 10 ժամ տեւողությամբ քունը 56 տոկոսով մեծացնում Է ինսուլտի հավանականությունը, 49 տոկոսով՝ սիրտ-անոթային հիանդություններից, իսկ 44 տոկոսով սրտի իշեմիկ հիվանդությունից վաղաժամ մահվան վտանգը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am