Արազ Օզբիլիսը հանդես կգա Նիդեռլանդների առաջնությունում  

Armenpress 15:45, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի մեկ այլ առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը այսուհետև հանդես կգա Նիդեռլանդների առաջնությունում: Օզբիլիսը վարձավճարով կխաղա հոլանդական բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլեմ 2-ի» կազմում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Օզբիլիսի վարձակալությունը դեռևս նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:

Արազ Օզբիլիսը համարվում է «Այաքսի» մարզադպրոցի սան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am