Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Armenpress 12:28, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է Հռոմում ավարտված մինչև 23 տարեկանների Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մինչև 23  տարեկանների   Եվրոպայի    առաջնությունում Հայաստանի   ազատ   ոճի  ըմբշամարտի   հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

Օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ին հավաքականը Հռոմից կժամանի Երևան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am