Զավեն Բադոյանը միացավ Երևանի «Արարատ»-ին

Armenpress 23:31, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը 4 նոր ֆուտբոլիստներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը միացավ մեր թիմին:

«Արարատի» հետ պայմանագրեր են ստորագրել նաև Ալան Տատաևը՝ վերջին ակումբը ռուսական «Կոլոմնա», Ժերմանո Ֆիլհո Ռոնալդ Սեզարը (վերջին ակումբը լեհական «Ապին») և Դմիտրի Մալյական (վերջին ակումբը եղել է ռուսական 1-ին լիգայի «Լուչ-Էներգիան»): Մալյական խաղացել է նաև Ռուսաստանի Բարձրագույն առաջնությունում («Ռոստովի» կազմում):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am