Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին

Armenpress 13:38, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձանագրում է, որ  իրավիճակը թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանգիստ է:

Նախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատածում այս պահին հարաբերական անդորր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նաև հավաստիացրեց, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am