«Փյունիկի» հաջորդ մրցակիցը Թել-Ավիվի «Մաքաբին» է

Armenpress 00:55, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկի» մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում  հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բազմակի չեմպիոնը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կխաղա իսրայելական Թել-Ավիվ քաղաքը ներկայացնող «Մաքաբիի» հետ:

«Փյունիկը» երկու խաղերի արդյունքում երկրորդ փուլում գերազանցել է ղազախական «Տոբոլին»:

«Մաքաբիի» հետ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 9-ին և 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am